«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Վեսթ Հեմի» հետ Անգլիայի առաջնության հանդիպման արդյունքները (2:2), ինչպես նաև կիսվել «Սաութհեմփթոնի» հետ առաջիկա հանդիպումից իր ակնկալիքներով։
«Իմ ֆուտբոլիստները անհամբեր սպասում են վաղվա օրվան, որպեսզի խաղան ու մեր հանդիսատեսի առաջ ճիշտ արդյունք ստանան: Առաջնության ավարտին մնացել է յոթ խաղ, որից չորսը՝ «Էմիրեյթսում»: Մենք անհամբեր սպասում ենք դրանց։
Միգուցե Վեսթ Հեմի հետ խաղի ինչ-որ փուլում մենք մեզ չափազանց հարմարավետ էինք զգում: Ֆուտբոլիստները գիտեն, որ ես նրանց սովորեցնելու կարիք չունեմ, քանի որ նրանք դա անմիջապես հասկացան: Այն ներկառուցված է համակարգի մեջ, այն նրանց ներսում է: Ճակատագրի շրջադարձերը այն ամենի մի մասն են, ինչ անում ես, հատկապես ֆուտբոլում։ Դուք պետք է իմանաք սա և պետք է պատրաստ լինեք դրան: Թիմի արձագանքը աներևակայելի դրական էր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Արսենալ»-«Սաութհեմփթոն» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 21-ին։