Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիոն համաձայնագիր է կնքել Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ՝ Բեռլինում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար:
«Կոալիցիան հաստատում է իր պատրաստակամությունը՝ առաջադրել Բեռլինը՝ որպես Գերմանիայում ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացման հավակնորդ», — մեջբերում է Bild-ը համատեղ հայտարարության տեքստը։
Բեռլինը կարող է հայտ ներկայացնել 2036 թվականի խաղերի անցկացման համար:
2024 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, 2028 թվականին՝ Լոս Անջելեսում, իսկ 2032 թվականին՝ Բրիսբենում։
























































