Իսպանական Լա Լիգան պաշտոնապես գրանցել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին` հին համարով։ Այս մասին տեղեկություն է հայտնվել մրցաշարի պաշտոնական կայքում։
18-ամյա խաղացողը, որը 2022 թվականի սեպտեմբերին նոր պայմանագիր ստորագրելուց հետո ստացել էր 6 համարի մարզաշապիկը, կրկին կկրի 30-ը։
Հիշեցնենք, որ Լա Լիգան բողոքել է «Բարսելոնայի» հետ Գավիի նոր պայմանագրի կնքման դեմ՝ հաշվի առնելով, որ ակումբը ֆինանսական հնարավորություններ չուներ նման գործարքի համար։ Դրանից հետո նա դուրս մնաց կատալոնացիների հիմնական կազմի հայտացուցակից։
Գավին «Բարսելոնայի» առաջին թիմում է անցած մրցաշրջանից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 37 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































