Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն իր կարծիքն է հայտնել ազգային հավաքականի կիսապաշտպան Գավիի մասին, որը հանդես է գալիս «Բարսելոնայում»։
«Կարող եմ ասել, որ Գավին ֆանտաստիկ խաղացող է։ Նա ընդամենը 18 տարեկան է, հասունանում է թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ։ Համոզված եմ, որ մենք դեռ չենք տեսել նրա լավագույն տարբերակը, բայց միանշանակ կարող ենք տեսնել նրան՝ իր երկար կարիերայի հաջորդ փուլերում։ Ուզում եմ նշել, որ Գավին եռանդուն խաղացող է, ուժեղ բնավորությամբ, ինչը ցույց է տալիս խաղադաշտում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
18-ամյա Գավին Իսպանիայի մեծահասակների հավաքականում կարողացել է անցկացնել 18 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Նա Քաթարում կայացած աշխարհի առաջնության մասնակից է։
























































