«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ում պայմանագիրը թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին, ակումբից առաջարկ է ստացել երկարաձգել այն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձն այս դեպքում կնվազի 75%-ով՝ 30 միլիոն եվրոյից հասնելով տարեկան 7-8 միլիոն եվրոյի։
Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» սան և թիմի ներկայիս ավագը։ Նա ակումբի կազմում է 2005 թվականից և այդ ժամանակվանից հասցրել է առաջին թիմի կազմում անցկացնել 713 հանդիպում՝ լինելով այս ցուցանիշով առաջատարներից մեկը։
Հաղորդվում էր, որ «Բարսելոնան», եթե ցանկանում է նորեկներ ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ստիպված կլինի զգալիորեն կրճատել աշխատավարձերը՝ առաջին հերթին նվազեցնելով վետերաններ Բուսկետսի և Ժորդի Ալբայի աշխատավարձերը, որոնք թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից են։
























































