Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երկու պահանջ է ներկայացրել իր նախկին ակումբին, որոնց կատարման դեպքում նա մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ իսպանական ակումբ: Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետը կցանկանար իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ գլխավորել մադրիդյան ակումբը։ Զիդանը միաժամանակ պահանջում է, որ «Ռեալը» մարզչական շտաբում ընդգրկի ֆիզիկական պատրաստվածության մասնագետ Գրեգորի Դյուպոնին։
Ֆրանսիացի մասնագետը նաև պնդում է, որ բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարն Արքայական ակումբին միացավ այն ժամանակ, երբ Զիդանը գլխավորեց իսպանական ակումբը, պետք է մնա Մադրիդի «Ռեալում»։
Զիդանը կարող է երրորդ անգամ դառնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը, եթե ամռանը Կառլո Անչելոտին հեռանա ակումբից։
























































