Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն 2024 թվականի Եվրո-2024-ի ընտրական փուլի 1-ին խաղում Նորվեգիային 3-0 հաշվով հաղթելուց հետո գովաբանել է իր թիմին:
«Իսպանիայի հավաքականը դեռ շատ բան ունի բարելավելու, բայց կարող եմ ասել, որ գոհ եմ նրանից, ինչ տեսա մարտյան հավաքի սկզբում:
Ես հիանում եմ ֆուտբոլիստների նվիրվածությամբ, բայց, կրկին, այս թիմը կատարելագործվելու հսկայական ներուժ ունի»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լուիս դե լա Ֆուենտեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ Լուիս Էնրիկեի թիմը 1/8 եզրափակչում դուրս մնաց Մարոկկոյից 11 մետրանոց հարվածաշարում։ Մրցաշարից հետո Էնրիկեն լքել է պաշտոնը։
























































