Սամուել Ումտիտին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Diario Sport-ը։
29-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Լեչեում»: Նա հաճույքով կվերադառնա կատալոնական ակումբ, եթե «Բարսան» չկարողանա այլ խաղացողներ ձեռք բերել ֆինանսական խնդիրների պատճառով:
Ֆրանսիացիn առաջարկներ ունի այլ ակումբներից, սակայն նա դրանք չի դիտարկի այնքան ժամանակ, քանի դեռ «Բարսելոնան» չի հայտնել ֆուտբոլիստին, որ հույսը չի դնում նրա վրա։
Ենթադրվում է, որ «Բարսան» գոհ է ֆուտբոլիստի խաղից այս մրցաշրջանում, բայց միևնույն ժամանակ չի ծրագրում շարունակել համագործակցությունը նրա հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստին կտեղեկացնեն նոր թիմ գտնելու անհրաժեշտության մասին։
























































