«Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է հինգշաբթի «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։
32-ամյա Բոյանի վերջին թիմը ճապոնական «Վիսել Կոբեն» էր։ Հարձակվողը հանդես է եկել նաև «Ռոմայում», «Միլանում», «Այաքսում», «Սթոք Սիթիում», «Մայնցում», «Ալավեսում» և «Մոնրեալում»:
Կրկիչը 1 խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում 2008 թվականին։