Թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահը երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում մնացել է փլատակների տակ:
Ազգությամբ թուրք դարասապահ Ահմեդ Էյուպը ցնցումների ժամանակ եղել է մի շենքում, որը երկրաշարժի հետևանքով փլուզվել է: Նրա կինը փրկվել է, իսկ ֆուբոլիստին դեռևս չեն կարողանում գտնել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
«Մեր աղոթքները քեզ հետ են»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայում և Սիրիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 4,5 հազարը: Թուրքիայում հետաձգվել են բոլոր մարզական միջոցառումները: Երկրում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարվել: