«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ, հայտնում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբն արդեն համապատասխան առաջարկ է արել խաղացողին։
Ալոնսոյի գործող պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրից հետո «Բարսելոնան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
























































