Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին քննադատել է Լուիս Էնրիկեի հնարավոր նշանակումը որպես մարզիչ։
Նա համաձայն չէ այն կարծիքի հետ, որ հարավամերիկյան հավաքականը պետք է եվրոպացի մասնագետ հրավիրի։
«Նա տիտղոսներ ունի՞: Եթե այո, ապա որքանո՞վ են դրանք նշանակալի: Ինձ թվում է, որ ավելի արդյունավետ կլինի հրավիրել հարավամերիկացու, քան այդ պաշտոնը վստահել եվրոպացուն»,- մեջբերում է Սկոլարիին As-ը։
Նշենք, որ Լուիս Էնրիկեն այժմ առանց աշխատանքի ։ Մասնագետը հեռացել է Իսպանիայի հավաքականից Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո։
























































