Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ատլետիկոն» ընդունել է «Վալյադոլիդին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
18-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Ալվարո Մորատան՝ Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ։ 5 րոպե աչքի է ընկել արդեն Գրիզմանը, իսկ 28-րդ րոպեին հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Մարիո Էրմոսոն։
Տանտերերի կազմում իր նորամուտն է նշել թիմի նորեկ Մեմֆիս Դեպայը՝ 75-րդ րոպեին փոխարինելով առաջին գոլի հեղինակ Մորատային։

























































