«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի խաղացող Ռոդրիգոյի մասին, որը Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ խաղում փոխարինվելուց հետո չսեղմեց մարզչի ձեռքը:
Խաղից հետո մարզիչը զայրացած ինչ-որ բան ասաց՝ նայելով պահեստայինների նստարանին: Ավելի ուշ նա բացատրել էր, որ խոսքերն ուղղված էին եղել Ռոդրիգոյին:
«Ռոդրիգոն փոխարինվեց, որովհետև մի փոքր հոգնել էր, և ես նախընտրեցի ռիսկի չդիմել: Նա ձեռքս չսեղմեց, որովհետև, կարծում եմ, մոռացավ, այլ պատճառ չեմ տեսնում: Ասացի նրան, որ չմոռանա փոխարինվելիս ձեռքսեղմումի մասին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Ge.globbo-ն:
Այս խաղում «Ռեալը» հաղթեց 3-2 հաշվով: Ռոդրիգոն փոխարինվեց 52-րդ րոպեին:
























































