ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դեռ ուզում է տեղափոխվել «Ռեալ: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:
Նշվում է, որ մադրիդյան ակումբը ևս հետաքրքրված է խաղացողի տեղափոխությամբ, բայց չի ուզում, որ տրանսֆերը քննարկվի ԶԼՄ-ներով, այդ պատճառով էլ հրապարակավ հերքում է նման հնարավորությունը: «Ռեալը» և Մբապեն շարունակում են կապ պահել, իսկ ԱԱ-2022-ից հետո սկսել են գործել տեղափոխության ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ում տեղյակ են, որ նա երազում է «Ռեալում» հանդես գալու մասին և ակումբի ու խաղացողի միջև լարվածություն կա:
««Ռեալը» միակ ակումբն է, որը կարող է գնել նրան: Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, բայց մենք կարող ենք 400 մլն եվրո խնդրել կամ ընդհանրապես ոչ մի գումարով չգնահատել նրան»,- պատմել է ՊՍԺ-ի անանուն աղբյուրը:
























































