«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ կատալոնացիները դեռ կասե իրենց խոսքը, բայց ոչ այս մրցաշրջանում։
«Մեր թիմը դեռ ձևավորման փուլում է։ Շատ երիտասարդ խաղացողներ ունենք ու երկրպագուները պետք է համբերատար լինեն, քանի որ մեզ ավելի շատ տիտղոսներ են սպասվում»,- ասել է Լապորտան։
Բարսելոնան կիրակի օրը՝ հունվարի 15-ին, Չավիի հետ նվաճեց առաջին տիտղոսը՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր։ Ակումբը գլխավորում է Լա Լիգան Մադրիդի «Ռեալի» նկատմամբ ունենալով երեք միավորի առավելություն։
























































