«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հիշել է Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալի» հետ խաղից առաջ թիմակից Գավիի հետ ունեցած զրույցը, ինչպես նաև մեկնաբանել է «սերուցքայինների» նկատմամբ տարած հաղթանակը։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացած խաղում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթեց «Ռեալին»։ Լևանդովսկին, ինչպես և Գավին, դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Գավիին ասացի, որ եթե երկուսով մոտ խաղանք, կարող ենք վտանգ ստեղծել մրցակցի դարպասին։
Տիտղոս նվաճելը միշտ հիանալի է: Մեր հաջորդ նպատակը Լա Լիգայի տիտղոսն է։ Ամենադժվարը առջևում է, և մենք ցանկանում ենք շարունակել մնալ բարձունքում։ Չենք կարող կանգ առնել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































