ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ռենից» կրած արտագնա պարտությունը (0-1).
«Մենք գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու, և դա հենց այն է, ինչ եղավ: Մենք պետք է խաղանք շատ ավելի ռիթմիկ, ավելի ինտենսիվ և ավելի լավ փոխգործակցենք խաղադաշտում:
Հազար արդարացում կարելի է գտնել, բայց Աշխարհի առաջնությունն արդեն ավարտված է։ Նույնիսկ եթե մենք միասին չենք եղել ութ շաբաթ, մենք պետք է շատ ավելի լավ լինենք փոխազդեցության, ռիթմի և ինտենսիվության առումով: Մոտ տասը օր կունենանք դրա վրա աշխատելու համար։
Մեր խաղը հատկապես հիասթափեցրեց ինձ։ Մենք ոչինչ չենք ստեղծել։ Գոլային իրավիճակները շատ քիչ էին։ Մենք կենտրոնացած էինք գնդակին տիրելու վրա։ Չկային բավականաչափ խաղացողներ, որպեսզի ճնշում գործադրեին «Ռենի» պաշտպանների վրա»,- ասել է Գալտյեն RMC Sport-ին տված հարցազրույցում:
























































