«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի Սուպերգավաթի խաղում (3-1) Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով.
«Իհարկե, մենք պետք է ավելի շատ տիտղոսներ նվաճենք, քան «Ռեալը»: Հիմա նրանք առջևում են։ Ես շատ գոհ եմ այն խաղացողներից, ովքեր այս տիտղոսը վաստակել են իրենց քրտնաջան աշխատանքով։ Հանդերձարանում հիանալի մթնոլորտ է։
Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ ստացվեց։ Գավին, Պեդրին, Ֆրենկին… մենք ձգտում էինք գերազանցության, Դեմբելեն ևս լավ խաղաց»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
«Բարսելոնան» իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր․ դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռեալը» նման 12 տիտղոս ունի։
























































