Դիեգո Սիմեոնեն չի հեռանա «Ատլետիկոյից»։
Ավելի վաղ լրագրող Պակո Գարսիա Կարիդադը El Chiringuito TV-ի եթերում ասել էր, որ արգենտինացի մասնագետը մտադիր է հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից և ակումբի գլխավոր տնօրենին արդեն տեղյակ է պահել այդ մասին։
Սակայն, Marca-ի տեղեկացմամբ, մարզիչը չի պլանավորում ո՛չ մրցաշրջանի ավարտին, ո՛չ մյուս մրցաշրջանի սկզբում հեռանալ ակումբից։ Ակումբը ևս մտադիր չէ հեռացնել նրան։
Սիմեոնեն «Ատլետիկոն» մարզում է 2011 թվականից։
























































