Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2022 թվականի երիտասարդ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Հարկ է նշել, որ 11 ֆուտբոլիստներից 3-ը ներկայացնում են «Բարսելոնան». հարձակվող Անսու Ֆատին և կիսապաշտպան Պեդրին ու Գավին: Թիմում ընդգրկվել են նաև Դորտունդի «Բորուսիայի» հարձակվող Ջուդ Բելինգեմը, որը CIES-ի վարկածով հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
IIFHS -ի վարկածով մինչև 20 տարեկանների խորհրդանշական հավաքականն ընդհանուր առմամբ ունի այս տեսքը՝
Դարպասապահ. Գևին Բազունու (Իռլանդիա, «Սաութհեմփթոն»)
Պաշտպաններ. Նունու Մենդեշ (Պորտուգալիա, ՊՍԺ), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «ՌԲ Լայպցիգ»), Պյերո Ինկապյե (Էկվադոր, «Բայեր»):
Կիսապաշտպաններ. Էդուարդու Կամավինգա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»), Գավի (Իսպանիա, «Բարսելոնա»), Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա» Դորտմունդ), Պեդրի (Իսպանիա, «Բարսելոնա»),
Հարձակվողներ. Կարիմ Ադեյեմի (Գերմանիա, «Բորուսիա Դորտմունդ»), Ջամալ Մուսիալա (Գերմանիա, «Բավարիա»), Անսու Ֆատի (Իսպանիա, «Բարսելոնա»):
























































