Ժոաո Մենդես դե Ասիս Մորեյրան, որը լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին է, կարող է դառնալ Բարսելոնայի երիտասարդական թիմի խաղացող, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա Ժոաո Մենդեշը խզել է պայմանագիրը «Կրուզեյրոյի» հետ և գտնվում է Բարսելոնայում, որտեղ փորձաշրջան է անցնում կատալոնացիների երիտասարդական թիմում։ Նշվում է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան անձամբ է դիտարկում ակումբի դեսպաններից մեկի որդու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Ժոաո Մենդեսը խաղում է հարձակվողի դիրքում։
























































