«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը շուտով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցություններն արագ են ընթանում, և մոտ օրերս կարող է գործարք կնքվել։ Նշվում է, որ մադրիդյան ակումբն արդեն համաձայնության է եկել խաղացողի հետ։
28-ամյա հոլանդացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա չորս հանդիպում է անցկացրել իսպանական ակումբի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
























































