Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Նոել Լե Գրեի և լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը միջև կոնֆլիկտը։
«Ինչպես ինքն ասաց՝ նրա խոսքերն անտեղի էին։ Կարծում եմ՝ լավ է, որ նա ներողություն խնդրեց Զիդանից»,- Դեշամի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք՝ Լե Գրեն ասել էր, որ ինքը նույնիսկ հեռախոսը չէր վերցնի, եթե Զիդանը զանգեր։ Ավելի ուշ նա ներողություն խնդրեց Զիդանից, ապա հեռացվեց պաշտոնից։