Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) ուսումնասիրել է «Էսպանյոլի» բողոքարկումը կապված Պրիմերայի 15-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասնակցության հետ: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կազմակերպությունը որոշել է չբավարարել ակումբի դիմումը: «Էսպանյոլը» որոշել է բողոքարկել այս որոշումը:
Սպասվում էր, որ Լևանդովսկին 3-պաղյա որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել 2022 թվականի դեկտեմբերի 31-ին «Էսպանյոլի» դեմ կայացած խաղին։ Անուամենայնիվ, լեհ ֆուտբոլիստը մասնակցել է խաղին՝ Մադրիդյան վեճերի կարգավորման դատարանի կողմից բողոքարկման շրջանակներում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառման պատճառով:
Որակազրկումը կասեցվել է մինչև դատավարության ավարտը։
























































