«Մարսելի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոլանդուն հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խորհուրդ է տվել տեղափոխվել ֆրանսիական ակումբ.
«Ես կցանկանայի, որ նա տեղափոխվեր «Մարսել»: Պետք չէ խաբել ինքդ քեզ. Ռոնալդուն մնում է Ռոնալդու: Եթե նա հայտնվեր «Մարսելի» նման թիմում, ապա այնտեղ 10-ից ավելի գոլեր կխփեր: Ես վստահ եմ, որ նա շատ կօգներ ակումբին: Իհարկե նրան խորհուրդ կտամ տեղափոխվել «Մարսել», ինչպես ցանկացած լավ խաղացողի, բայց նաև խորհուրդ կտայի լավ պատրաստվել, քանի որ դա հեշտ տեղ չէ:
«Մարսելը» քաղաքի կյանքի կարևոր բաղադրիչն է ինչպես խաղերի ժամանակ, այնպես էլ օրը 24 ժամ: Դա հրաշալի վայր է»,- Ռոլանդուի խոսքերն է փոխանցում Footmercato-ն:
























































