Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակը 30-ամյա Ալաբային տրվել է ընդհանուր առմամբ 9-րդ անգամ, ինչը բացարձակ ռեկորդ է։
Քվեարկության արդյունքներով Ալաբան շրջանցել է «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչին, «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերին և «Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Տրաուներին։
Նախորդ մրցաշրջանում Ալաբան Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա լիգան։