«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ցանկանում է ձմռանը հեռանալ կատալոնական ակումբից։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ Չավի Էրնանդեսն իր հերթին խնդրում է Սերխիոյին մնալ մինչև այս ֆուտբոլային մրցաշրջանի ավարտը։
Ավելին, «Բարսայի» ղեկավարությունը պատրաստ է Սերխիոյին նոր պայմանագիր առաջարկել, որը նախատեսված է լինելու մինչև հաջորդ մրցաշրջանի կեսերը։
Բուսկետսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի MLS-ում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա մոտ է Մայամիի «Ինտեր» տեղափոխվելուն։