Պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով հանդես է գալիս Մարոկկոյի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությում, ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
Ըստ Relevo-ի, Հակիմին պատրաստ է գնալ նույնիսկ գնալ աշխատավարձի կրճատման, որպեսզի վերադառնա «սերուցքայինների» ճամբար:
Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին Մադրիդի «Ռեալի» սան է։ Ակումբի առաջին թիմի կազմում մարոկկացին անցկացրել է ընդամենը 17 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։
Ներկայումս 24-ամյա Աշրաֆ Հակիմին հանդես է գալիս ՊՍԺ-ում։ Ավելի վաղ մարոկկացի ֆուտբոլիստը պաշտպանել է Միլանի «Ինտերի» և Դորտմունդի «Բորուսիայի» գույները։