Ալեքսանդր Պետրոսյանը, որը զբաղեցնում էր «Արարատ-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, այսուհետ կաշխատի «Արարատի» գլխավոր թիմում՝ որպես ավագ մարզիչ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Մարզչական շտաբում են ընդգրկվել նաև ռուս մարզիչ Միխայիլ Գալայդիչը և դարպասապահների մարզիչ Արա Աբրահամյանը:
Նշենք՝ Պետրոսյանը «Արարատի» գլխավոր թիմի մարզչի դերում նորամուտը նշեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Վանի» դեմ խաղում։ Թիմը 2-0 հաշվով հաղթանակ տարավ Չարենցավանում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն անցկացրել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12 հանդիպում և գտնվում է երկրորդ հորզիոնականում: