Fastex ՀՊԼ 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ հաղթեց «Արարատին»։
35-րդ րոպեին Վիլֆրիդ Էզան գլխի հարվածով բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից 3 րոպե առաջ Ռուդիկ Մկրտչյանը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղավերջում: 89-րդ րոպեին Տենտոն Յեննեն գրավեց Պոտապովի պաշտպանած դարպասը:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 2 միավորով 3-րդն է: «Արարատը» 8-րդն է 11 միավորով:























































