Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին երկրպագուներին վստահեցրել է, որ կիսապաշտպան Տոնի Կրոսը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում ավարտում է գերմանացու պայմանագիրը «արքայական ակումբի» հետ։ Նա կարող է կամ ավարտել կարիերան, կամ տեղափոխվել այլ առաջնություն։
«Կրոսն այժմ բացարձակ հանգիստ է իր ապագայի հարցում: Նա իր ապագայի վերաբերյալ որոշմանը կանդրադառնա ու որոշում կկայացնի հունվարին։
Բայց եթե ինձ հարցնեք, ես կարծում եմ, որ նա կմնա «Ռեալում», — ասել է Անչելոտին Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ տնային խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
























































