Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների շրջանում եվրոպական հինգ ուժեղագույն առաջնությունների ամենաարդյունավետ խաղացողն է։
21-ամյա բրազիլացին 46 խաղում դարձել է 22 գոլային գործողության հեղինակ (13 գոլ և 9 գոլային փոխանցում):
Երկրորդ տեղը զբաղեցնում է Խվիչա Կվարացխելիան, ով դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Եռյակը եզրափակում են Մյունխենի «Բավարիայի» և Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ աստղերը՝ Ջամալ Մուսիալան և Բուկայո Սական (19-ական արդյունավետ գործողություն):
























































