Հինգշաբթի առավոտյան կյանքից հեռացել է «Վիլյառեալի» փոխնախագահ Խոսե Մանուել Լյանեսան։ Նա 74 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ տարվա փետրվարին Լյանեսան հայտարարել էր, որ հիվանդացել է լեյկեմիայով։
«Խոսե Մանուել Լյանեսան ակումբի մեծ աճի ճարտարապետներից մեկն էր, որին նա միացել էր 1994 թվականին։ Իրականացնելով մենեջերի, գլխավոր տնօրենի և փոխնախագահի պարտականությունները՝ նա իր մեծ հնարավորությունների, տաղանդի, աշխատանքի և առաջնորդի որակների շնորհիվ իսպանական ֆուտբոլի կարևոր դեմքերից էր»,-նշվում է ակումբի հաղորդագրության մեջ։
























































