«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է կատալոնական թիմի անհաջող արդյունքների ֆոնին ստացած աջակցության մասին։ Հիշեցնենք՝ վերջին 4 խաղերում կապտանռնագույններն ընդամենը մեկ հաղթանակ են տարել, կրել երկու պարտություն և մեկ անգամ խաղացել ոչ-ոքի։ Վերջին խաղում «Բարսելոնան» 1-3 հաշվով պարտվեց «Ռեալին»։
«Հեռախոսս պայթում է աջակցող հաղորդագրություններից, ասես բարեկամներիցս մեկն է մահացել»,- Չավիի խոսքերն է փոխանցում լրագրող Տոնի Խուանմարտին։
Ներկայումս «Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է և առաջատար «Ռեալից» հետ է մնում 6 միավորով։
























































