Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
«Հանրապետական» մարզադաշտում երկրպագուները թեժ մթնոլորտ էին ապահովել: Երկու թիմերի երկրպագուներն էլ ֆանտաստիկ աջակցություն էին ցուցաբերում իրենց թիմերին դեռ խաղը չսկսված:
Խաղի հենց մեկնարկում կարող էր բացվել հաշիվը, սակայն առաջին րոպեին Ուգո Ֆիրմինյոյի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի հորիզոնական ձողին:
9-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յուսուֆ Օտուբանջոն առաջ մղեց «Փյունիկին»:
Բաց թողած գոլից հետո հյուրերն ավելի շատ էին գնդակով, սակայն Բիչախչյանի գլխավորած թիմի գործողություններում պակասում էր սրությունը:
29-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստը խորքից առաջ ուղարկեց գնդակը, սակայն «Փյունիկի» պաշտպանների անվստահ խաղի արդյունքում Էզան մեն-մենակ դուրս եկավ Յուրչենկոյի դիմաց ու հավասարեցրեց հաշիվը: 3 րոպե անց հյուրերը ևս մեկ վտանգավոր գրոհ ձեռարկեցին, որը եզրափակեց Էզան, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:
Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին տանտերերը: Երկու րոպեում երկու անգամ հեռահար հարվածով աչքի ընկավ Արտակ Դաշյանը, սակայն երկու դեպքում է Վսեվոլոդ Երմակովը տիրեց գնդակին:
Այս գոլից հետո թիմերն ավելի բաց ֆուտբոլ սկսեցին խաղալ ու վտանգավոր պահերն ավելի շատ էին երկու թիմերի դարպասների մոտ: 90-րդ րոպեին հոյուրերը կարող էին փրկել խաղը, սակայն Ջոնաթան Դուարտեի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Այսպիսով, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 18 միավորով 4-րդն է: «Արարատ-Արմենիան» 3-րդն է 19 միավորով:
























































