Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն արձագանքել է Անգլիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում ռասիստական սկանդալին (0-6):
Բորիսովը ցանկանում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տա։ Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուները ռասիստական արտահայտություններ էին թույլ տվել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ։ Խաղը դադարեցման եզրին էր, սակայն, այնուամենայնիվ, անգլիացիները հաղթեցին հանդիպումը։
«Ես այսօր խոսել եմ վարչապետի հետ։ Երկրի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել վերջին տարիներին ֆուտբոլի զարգացման համար։ Սակայն վերջին իրադարձությունների և երկրում ֆուտբոլի վիճակի պատճառով վարչապետը ցանկանում է, որ մենք դադարեցնենք աշխատանքը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, մինչև նրա նախագահ Բորիսլավ Միխայլովը լքի պաշտոնը», — հայտարարել է երկրի սպորտի նախարար Կրասեն Կրալևը: