«Բարսելոնան»՝ Չավի Էրնանդեսի գլխավորությամբ, շարունակում է արտագնա անպարտելի հանդիպումների շարքը Իսպանիայի առաջնությունում։
Չավիի՝ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո «Բարսելոնան» անպարտելի է եղել առաջնության 16 խաղում: Այս ընթացքում կատալոնացիները 11 անգամ հաղթել են, 5 անգամ ոչ-ոքի են խաղացել։
Հատկանշական է, որ հայրենի Կամպ Նոուում Չավի Էրնանդեսի թիմը պարտվել է չորս անգամ։ Չավին թիմը գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին՝ փոխարինելով Ռոնալդ Կումանին մարզչի պաշտոնում։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի սեպտեմբերի 7-ին։ Չավիի թիմը Չեմպիոնների լիգայում կխաղա «Վիկտորիայի» հետ:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,08 գործակցով, ոչ-ոքին՝ 13,00, իսկ «Վիկտորիայի» հաղթանակը՝ 39,00։
























































