Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով զբաղեցնում է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը, Պրեմիեր լիգայի հերթական տուրի խաղում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) խոսել է իր թիմի խաղի մասին։
«Շատ կարևոր է, որ խաղացողները խաղադաշտ դուրս գան մեծ ոգևորությամբ։ Նրանք պետք է քաջություն ցուցաբերեն։
Մենք պետք է իրատես լինենք, հենց հիմա «Տոտենհեմը» դեռ չի հասել բարձր մակարդակի»,- մարզիչի խոսքերն է փոխանցում Football.London-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի վեց տուրից հետո լոնդոնյան ակումբը վաստակել է 14 միավոր։
Չորեքշաբթի «Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Մարսելին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 1,50 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ «Մարսելի» հաղթանակը՝ 7,00։
























































