Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է «Յուվենտուսի»՝ ՊՍԺ-ի դեմ կայանալիք ՉԼ խաղի մասին հարցին։
«Խաղը կկայանա 3 օրից, տեսնենք, թե ինչ վիճակում կլինենք։ Մեզ համար կարևորը «Բենֆիկայի» դեմ կայանալիք տնային խաղն է։
Լավ ենք պատրաստվում ՊՍԺ-ի դեմ խաղին, որովհետև այն կարևոր ու մեծ խաղ է, բայց մեզ համար ավելի մեծ նշանակություն ունեն «Բենֆիկայի» ու «Մաքքաբիի» դեմ կայանալիք խաղերը»,- «Յուվեի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում TuttoJuve-ն։
Հիշեցնենք՝ «Յուվենտուսը» ՉԼ նույն խմբում է հայտնվել ՊՍԺ-ի, «Բենֆիկայի» և «Մաքքաբիի» հետ։
























































