«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կլքի ակումբը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են համաձայնության գալուն և կխզեն պայմանագիրը տրանսֆերային պատուհանի վերջին օրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը 5 մլն եվրո է պահանջում պայմանագիրը խզելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում դանիացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում դաշտ դուրս չի եկել։























































