«Բետիսի» հարձակվող Խոակինը պատրաստ էր խզել պայմանագիրն ակումբի հետ և ավարտել կարիերան։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 41-ամյա իսպանացին առաջարկել է այս տարբերակը, որպեսզի լուծի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի և հարձակվող Վիլիան Խոսեի հայտավորման հետ կապված խնդիրը։ Ակումբը մերժել է այս առաջարկը։
Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը «Բետիսը» կփորձի վաճառել հարձակվող Լորեն Մորոնին, որպեսզի լուծի ֆուտբոլիստների գրանցման հետ կապված խնդիրը։
Խոակինը «Ռեալ Բետիսում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։























































