«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը վաևձակալության հիմունքներով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով:
Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին «Ռեալից»:
Անգլիական թիմի կազմում անցկացրած երկու մրցաշրջանում Ռեգիլոնը 67 հանդիպման է մասնակցել, դարձել է երկու գոլի և իննը գոլային փոխանցման հեղինակ:























































