«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0) Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում.
«Դեռևս Գրիզմանին հաջողվում է պատասխանել այնպես, ինչպես նա դա անում է: Շատ կարևոր է, որ նա խաղադաշտում լինի, երբ թիմն ամենից շատ ունի դրա կարիքը:
Գատուզոյին գիտեմ նրա դեմ խաղալով: Կասկած չունեմ, որ նրա թիմն արտահայտում է այն էնտուզիազմն ու էներգիան, որը նա փոխանցում է որպես մարզիչ: Կավանի՞ն. նա թիմին ուժ կտա: Նրա գալով «Վալենսիան» աճ կգրանցի հարձակման գծում»,-Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր, իսկ «Վալենսիան» 3 միավորով գտնվում է 14-րդ տեղում:























































