«Տոտենհեմը» ցանկանում է գնել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոյին։ Այս մասին հայտնում է telegraph.co.uk-ը:
Լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, դրանով հետաքրքրված է անձամբ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո, սակայն, ամենայն հավանականությամբ, անգլիական ակումբը կփորձի ավելի քիչ վճարել:
Ավելի վաղ հաղորդվում էր Կարասկոյի նկատմամբ Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի հետաքրքրության մասին։























































