Հարձակվող Էդինսոն Կավանին տեղափոխվեց «Վալենսիա»:
Ուրուգվայցու պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառը։ Կավանին «Վալենսիա» տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով:
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ:























































