«Չելսիի» և «Բարսելոնայի» ներկայացուցիչներն առաջիկա 24 ժամվա ընթացքում կհանդիպեն՝ քննարկելու կատալոնացիների ֆուտբոլիստ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ինսայդերների հաղորդմամբ՝ նախորդ շաբաթ կողմերը մոտ են եղել համաձայնությանը, բայց այս պահին գործարքը դեռ ավարտված չէ:
«Չելսին» պնդում է, որ թիմի պաշտպան Մարկոս Ալոնսոն ևս ներառվի գործարքի մեջ, բայց «Բարսելոնան» միայն գումար է ուզում ստանալ, թեև ֆուտբոլիստը նրանց ևս հետաքրքրում է: