«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին իսպանական թիմի կազմում արդեն 50 հանդիպման է մասնակցել: Բոյան Կրկիչից հետո նա դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը կարողացել է հասնել այս ցուցանիշին: Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Բոյան Կրկիչն իր 50-րդ խաղն անցկացրել է 18 տարեկան 5 օրական հասակում, իսկ Գավին՝ 18 տարեկան 23 օրականում: Այդ խաղում կիսապաշտպանը 6 գոլային փոխանցման և 2 գոլի հեղինակ է դարձել: Գավիի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, բայց մոտ ժամանակներս այն կերկարաձգվի:
Գավին արդեն նաև նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում՝ թիմի կազմում 10 հանդիպում անցկացնելով: