«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերին Օբամեյանգը զինված հարձակման է ենթարկվել իր Իսպանիայի տանը: Այս մասին հայտնում է ոստիկանության իր աղբյուրներին հղում կատարելով՝ հայտնում է El Pais-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կողոպուտին նվազագույնը 4 մարդ է մանսակցել:
Նրանք 33-ամյա հարձակվողին սպառնացել են հրազենով, իսկ հետո ծեծել են նրան: Ավելի ուշ նրանք փախչել են, իսկ Օբամեյանգի կնոջ հաղորդագրությունից հետո ոստիկանները սկսել են փնտրել նրանց:
Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով՝ 2022 թվականի հունվարին: Իսպանիայում հարձակվողը 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:























































