Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ երեկ կայացած խաղում (4:0) աչքի է ընկել երկու գոլով։
Opta Sports-ի փոխանցմամբ՝ լեհ ռմբարկուն յուրօրինակ ձեռքբերում է գրանցել։
Ռոբերտը դարձավ 21-րդ դարում «Բարսելոնայի» առաջին խաղացողը, ով երեք մեկնարկային տուրերում չորս գոլ է խփել:
34-ամյա գոլահարը կատալոնական գրանդի շարքերը համալրել է այս ամառ։ Նա «Բարսելոնա» է տեղափոխվել Մյունխենի «Բավարիայից»՝ 35 միլիոն եվրոյի դիմաց։ Լեհ ֆուտբոլիստի հետ չորս տարով երկարաժամկետ պայմանագիր է կնքվել։























































